ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա
11.07.2013 | 11:44

Այս արտահայտությունը վերջին օրերին հաճախ ես լսում: Պատճառը գազի թանկացումն է, որը հանգեցրել է նաև մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների թանկացմանը: Երբ զերծ ես մնում զգացմունքայնությունից և փորձում ես երևույթը դիտարկել սթափ, հասկանում և ընդունում ես, որ այն, ինչ կատարվում է, ինչ- որ չափով օրինաչափ է: Գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, ու տնտեսվարող սուբյեկտը նույնպես պետք է թանկացնի իր արտադրանքը կամ ծառայությունը, քանի որ թանկանում է դրանց ինքնարժեքը: Ու այդ ամենը պետք է փոխհատուցի շարքային սպառողը: Այդպես է ամբողջ աշխարհում, և Հայաստանը բացառություն չէ: Հայաստանը, ինչպես ցույց է տալիս փորձը, բացառություն է այլ, մասնավորապես, տնտեսվարողների կողմից գների անհամաչափ բարձրացման սուր անկյունից: Շատերդ կհաստատեք, որ նախկինում նման դեպքերի հանդիպել ենք: Ասենք, համաշխարհային շուկայում որոշ չափով բարձրանում էին նավթի կամ բենզինի գները, Հայաստանում այդ ապրանքատեսակների նկատմամբ մարժան է՛լ ավելի էր բարձրանում: Ասել է թե, տնտեսվարող սուբյեկտները, օգտվելով օբյեկտիվ իրավիճակից, փորձում էին գերշահույթներ ապահովել: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ու բնական է, որ կառաջանային շատ ու շատ հարցեր: Արդյո?ք գազալցակայանները համաչափ են բարձրացրել մեկ խորանարդ մետրի գինը, իսկ այն բարձրացել է մոտ 40 դրամով, արդյո?ք ուղևորատար տրանսպորտի գնի բարձրացումը հավասարազոր է գազի գնի բարձրացմանը (hիշեցնեմ, որ խոսքը 150-ից 200 դրամ դարձնելու մասին է), արդյո?ք տաքսի ծառայությունների սեփականատերերը գերշահույթ չեն ստանում (մեկ կիլոմետրի համար որոշ տաքսի ծառայություններ արդեն 200 դրամ են պահանջում): Եվ այս հարցերի պատասխանները պետք է տա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Որքան հասկանում եմ, նրանք արդեն սկսել են ուսումնասիրությունները և խոստացել, որ անբարեխիղճ տնտեսվարողները խստագույնս կպատժվեն:
Տեսնենք, տեսնենք:

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ